ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Վայր դրեցինք չեմպիոնական լիազորությունները

Վայր դրեցինք չեմպիոնական լիազորությունները
05.12.2013 | 11:15

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին, որ գործող չեմպիոնն է, հանդես է գալիս փոփոխական հաջողությամբ: Հինգերորդ տուրում ոչ-ոքի խաղալով Ադրբեջանի ընտրանու հետ` մեր տղաները հաջորդում ցավալի պարտություն կրեցին գերմանացիներից (ոչ-ոքի են խաղացել Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, պարտվել են Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսիսյանը), ապա կարողացան որոշակիորեն դեմք փրկել թուրքերի հետ խաղում (հաղթել են Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, ոչ-ոքի են խաղացել Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը): Ութերորդ տուրում մեր մրցակիցն էր Հոլանդիայի ընտրանին: Հաղթական միավորներ մեր հավաքականին բերեցին Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը, միավոր կիսեց Գաբրիել Սարգսյանը` մրցաշարային աղյուսակում հարևանների նկատմամբ առավելության հասնելով 3,5:0,5 հաշվով: Օրվա հանդիպումների շրջանակներում ռուսները կարողացան պարտության մատնել մինչև այդ առաջնության անտարակուսելի առաջատար ՈՒկրաինայի ընտրանուն ու բարձրանալ առաջին հորիզոնական: Առիթը նպաստավոր օգտագործեցին և չինացիները: Գերմանացիների նկատմամբ նրանց առավելությունը թիմին բարձրացրեց աղյուսակի երկրորդ հորիզոնական: Ինչ վերաբերում է մերոնց, նրանք ուկրաինացիների հետ կիսում են երրորդ-չորրորդ տեղերը: Հանգամանքների բերումով վերջին տուրում մեր մրցակիցներն հենց ուկրաինացիներն են: Հաղթանակ` ու մենք կլինենք մրցանակակիր եռյակում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ